Giles–ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու


23:16 , 3 սեպտեմբեր, 2013

Հայտնի մոդել Քրիստեն Մքմենամին ներկայացրել է «Giles» ապրանքանիշի «Աշուն-ձմեռ 2013/2014» հավաքածուի տեսականին Լոնդոնի նորաձևության շաբաթի շրջանակներում: Սատանայի տեսքով մոդելին բեմում փոխարինելու են գալիս Կարա Դելեվինը, Էդի Կամփելը, Ջորջիա Մեյ Ջագերը: Սպիտակ զգեստներին փոխարինում է ոսկեգույն, մուգ մանուշակագույն և դարչնագույն տեսականին, իսկ եզրափակումը տրվում է սև երեկոյան զգեստի ցուցադրությամբ: Վերջինիս միջոցով ներկայացվում են դժոխքն ու դրախտը, իսկ դիզայներին հաջողվում է դրախտը այդքան գեղեցիկ և ցնցող ներկայացնել:

Հավաքածուում տեղ գտած զգեստները համադրված են ինքնատիպ ձեռնոցների հետ` զարդարված Սվարովսկի ապրանքանիշի դետալներով: Ինչպես միշտ, «Giles»-ի տեսականիում մեծ տեղ են զբաղեցնում ձեռքի աշխատանքները. զգեստները զարդարված են գեղեցիկ կաշվե նախշերով: 



Ամբողջական նյութը՝ այստեղ