Էրդողանը չի բացառել Թուրքիայում նախագահական ընտրությունների տեղափոխումը


16:56 , 6 հունվար, 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել հունիսի 18-ին երկրում նշանակված նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ ժամկետի տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը խորհրդարանում լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն ամենը, ինչ քննարկվում է հասարակության մեջ, այսպես թե այնպես, մեր օրակարգում է։ Ջուրը տեղում չի կանգնում»,- ասել է Էրդողանը` պատասխանելով համընդհանուր ընտրությունների ժամկետը հետաձգելու հնարավորության մասին հարցին։

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հունվարի 2-ին լրագրողներին ասել է, որ ընտրությունների ամսաթիվը կարող է հետաձգվել։ Նրա խոսքով՝ Էրդողանի գլխավորած կուսակցությունը զանազան տարբերակներ է դիտարկում։

Ընտրությունների հնարավոր ժամկետը, եթե դրանք հետաձգվեն, նշվում է ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։։

Իշխող «Ժողովրդական դաշինքը», որի մեջ ԱԶԿ-ի հետ միասին մտնում է Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միակ թեկնածուն Թուրքիայի գործող նախագահը կլինի։ Ընդդիմությունը դեռ չի նշել նախագահական ընտրությունների իր թեկնածուին։