Ես նիհար եմ, որովհետև անընդհատ անհանգստանում եմ. Կառա Դելվին


22:56 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

21-ամյա Կառա Դելվինն, իր տարբերություն իր կոլեգաների, ամեն օր մի քանի ժամ սպորտդահլիճում չի անցկացնում: Բրիտանացի մանեկենուհու գեղեցկության գաղտնիքը, սեփական խոստովանությամբ, մշտական սթրեսն է: Կառայի խոսքերով՝ ինքը շատ է ուտում, քանի որ պետք է լրացնի էներգիայի պակասը: Իսկ վերջին վեց ամիսներին միայն մի քանի անգամ է սպորտդահլիճում եղել: 

Իսկ ահա, հայտնի լինելու մասին Դելվինն ասում է, որ այն օգնել է իրեն կարիերայում, սակայն հայտնի լինելն էլ իր թերություններն ունի: Օրինակ, նա բողոքել է, որ ստիպված է հրաժարվել իր անձնական «տարածքից», սակայն չի ցանկանում, որ այդ ամենից տուժեն նաև ընկերներն ու ընտանիքի անդամները, փոխանցում է spletnik.ru-ն:

Լուսանկարները՝ այստեղ