Կարծում եմ` Սերժ Սարգսյանը բլեֆ է անում


22:34 , 3 սեպտեմբեր, 2013

Կարծում եմ` Սերժ Սարգսյանը բլեֆ է անում` ասելով, թե Հայաստանը պատրաստ է մասնակցել Եվրասիական միության ձևավորման գործընթացին, սրանից որոշ ժամանակ առաջ էլ ՀՍՏԱԿ հայտարարեց, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն: Թերևս երկրի ղեկավարի այս քայլերը միտված են Հայաստանի «ԳԻՆԸ» երկու բևեռների մոտ բարձրացնելուն: Կարծում եմ` Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը կհետևի Եվրոպայի մի քիչ սուր հակազդմանը, և դա կարող է դրսևորվել առաջին հերթին հայկական որոշ ապրանքատեսակների մուտքը եվրոպական շուկաներ արգելելով, իսկ թե ինչ է Ռուսաստանը խոստացել Սերժ Սարգսյանին, այս պահին դժվար է ասել: Ուղղակի այս պահին դեռ վաղ է ՍՈՎԵՏԱԿԱՆ հիստերիայի մեջ ընկնելու համար, քանզի այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, իսկ ես հուսով եմ, որ արտաքին քաղաքական շախմատն այս անգամ էլ ԳՈՆԵ ՈՉ-ՈՔԻ կավարտվի մեզ համար, ինչպես դա եղավ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում, երբ Հայաստանը շահող դուրս եկավ: