Հղի կանանց՝ լողավազանում լողալը բացասաբար է անդրադառնում ապագա երեխայի առողջության վրա. գիտնականներ


22:42 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սուրբ Հովհաննեսի անվան մաշկաբանական ինստիտուտի և Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ հղիության ժամանակ լողավազան այցելելը բացասաբար է անդրադառնում ապագա երեխայի առողջության վրա: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Նորածինների մոտ ալերգիկ ռեակցիաներն ուսումնասիրող գիտնականները բավականին շատ հետազոտություններ են իրականացրել՝ տվյալ պաթոլոգիայի առաջացման պատճառները պարզելու համար:

Գիտնականների իրականացրած վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նորածինների մոտ ալերգիկ ռեակցիաների՝ դերմատիտի, էկզեմայի և ասթմայի առաջացման պատճառն այն է, որ հղիության ժամանակ նրանց մայրը հաճախ է լողավազաններ այցելել:

Գիտնականները կարծում են, որ օդում քիմիական նյութերի մասնավորապես՝ քլորի գոլորշիների պարունակությունն ապագա երեխայի իմունային համակարգում փոփոխություններ է առաջացնում, որի հետևանք են դառնում վերոնշյալ պաթոլոգիաները: