Մենք պետք է օգնենք Արցախի ժողովրդին, կյանքեր են վտանգված. Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը


16:17 , 4 հունվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը:

«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բասը: