Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Եռաբլուր» է այցելել


16:34 , 2 հունվար, 2023

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

Հոգեւոր դասը Վեհափառի առաջնորդությամբ աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար: