Ավինյան Տիկոն ձեռնո՞ց է նետում Նիկոլին


16:30 , 30 դեկտեմբեր, 2022
«Անհնարին բան չկա: Կամքի բացակայություն…կամք կա բավարար չափով, չկա հարց, որ չես կարող լուծել»,-«Կենտրոն» ՀԸ-ի եթերում փորձելով հնարավորինս լավ ինքնափիառվել՝ սեփական քաղաքական թիմին է փաստացի «պադստավկա» արել ձևավոր թրաշով Ավինյան Տիկոն՝ խոսելով հնաավորի ու անհնարինի մասին:

Խնդիրն այն է, որ Տիկոյի այս կենսափիլիսոփայությունը, որքան էլ «դուխով», բավական լուրջ հարցեր է առաջ բերում՝ նկատի ունենալով այն, թե ինչ վիճակում է ոչ միայն Երևանը, որի պետն է ուզում դառնալ Տիգրանը, այլև ողջ երկիրը՝ սկսած ներքին կարգուկանոնից ու պետական ինստիտուտներից մինչև սահմանում տիրող իրավիճակ ու արտաքին քաղաքականություն:

Հարց՝ եթե ամեն բան այդքան հեշտ է ու ընդամենը բարի կամքի խնդիր, ինչո՞վ կարելի է բացատրել Հայաստանի ողբերգական վիճակը, անընդհատ կուտակվող, բայց իրենց լուծումը չստացող խնդիրների բազմազանությունը, ռեկորդներ խփող կոռուպցիան, չստացված «խաղաղության դարաշրջանը», Հայաստանի ու Արցախի կործանումը և վերջապես Մարիամիկի կապրիզները…

Պատասխան՝ այս ամենը հետևանք է տարրական չկամության. ոչ միայն Ավինյան Տիկոն, այլև նրա շեֆն ու մանկլավիկները սկզբունքորեն շահագրգռված չեն որևիցեեխնդրի լուծմամբ, այլ կատարելով իրենց օտար կուրատորների թելադրանքները՝ երկիրը մատնում են չգոյության:

Թե՞ միայն Տիկոն է,որ մի մատի շարժումով կարող է լուծել երկրի ու քաղաքի պրոբլեմները՝ իբր բավարար կամք ու հմտություն ցուցաբերելով: Նիկո՛լ, հըլը մի հատ խորացի՝ ոնցա քեզ «ձեռնոց նետում» Տիգրանը…