Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել


15:53 , 30 դեկտեմբեր, 2022
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում Հանրապետության թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալները։

Բացի այդ, օդային տագնապ է հնչել նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Կիևի կողմից վերահսկվող տարածքներում։

Ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայի Նիկոլաևի մարզում պայթյունների և օդային հարձակումների մասին։

Երեկ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ Ռուսաստանը մեկ օրում երկրի ուղղությամբ արձակել էր 120 հրթիռ:

Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին ՌԴ զինված ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։  Նախարարության տվյալներով՝ հարվածները հասցվել են ծովից և օդից «զինվորական հրամանատարության և կառավարման համակարգի և էներգետիկ օբյեկտների վրա»։