Նիկոլի «սռոկը»


15:30 , 30 դեկտեմբեր, 2022
Իշխանությունները որոշել են պատժել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն անել այնպիսի գործողություններ կամ տանել այնպիսի պրոպագանդա, որոնք կարող են հանգեցնել ՀՀ ինքնիշխանությունից հրաժարմանը. 12-15 տարի ազատազրկում է սպառնում նրանց, ովքեր կհակառակվեն Կառավարության կողմից ընդունված որոշմանը:

Անմիջապես հարց է առաջանում՝ ո՞րն է այս ամենի իմաստը, եթե իրականում միակ սուբյեկտը, որ դեմ է հանդես գալիս ՀՀ ինքնիշխանությանը, ավելին՝ ամենօրյա իր աշխատանքով փորձում է զրոյացնել այն, Նիկոլն է՝ իր մանկլավիկներով: Արդյոք Միութենական պետություն մուտքի կանխարգելմա՞նն է այս որոշումն ուղղված, թե՞ ասենք ադրբեջանաթուրքական տանդեմի տակը պարկելու մասին երազողներին են մտցնելու ծակը: Հաշվի առնելով Նիկոլի ջերմ զգացմունքները՝ Իլհամի ու Էրդողանի հանդեպ, ակնհայտ է, որ թիրախում կարող են լինել բոլորը՝ բացի թրքասերներից:

Եթե կա մեկը, ով պետք է ռեալ դատվի առնվազը 15 տարի՝ գնդակահարվելու հեռանկարով, Նիկոլն է. միայն Չայզամիի ու Էյվազլիի մասին ասքը կամ էլ ասենք Իրան-Հայաստան միջպետտական ճանապարհը թուրքերին տալու փաստը բավարար են, որ Նիկոլն է՛լ արևի երես չտեսնի:

Էլի չի տեսնի, ուղղակի իշխանափոխությունից հետո…