Կացնով խուլիգանի հայրը


09:13 , 30 դեկտեմբեր, 2022
ՔՊ-ական Արսենյան Գուգոյի նույնքան Արսենյան Գուգո որդու անվան շուրջ սկանդալներն ու ծավալվող քրեական դրամաները կարծես միտում չունեն ավարտվելու: Մասնավոապես՝ հայտնի է դարձել, որ Արսենյան Գուգոյի 27-ամյա որդուն դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել. նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Տանձի ծառից խնձոր չի լինում, ուստի տարօրինակ չէ, որ կասկածելի հետագիծ ունեցող Արսենյան Գուգոյի ջահել որդի Գուրգենը պրակտիկորեն հոր կնիքն է կրում՝դաստիարակված լինելով այն նույն արժեքներով, ինչ որ նիկոլական հայրիկը:Գուգոն էլ ջահել ժամանակ պակաս չարաճճին չէր, սառը կամ այլ տեսակի զենքերի հետ պակաս սեր չուներ, պակաս գանգստեր չէր. չլիներ գանգստեր, անհատակ ունեցվածքի տեր չէր լինի, ու հիմա երևի հոգու խորքում ուրախանում էլ է, որ ա՛յ այսպիսի «առյուծ» տղա ունի՝ թաքուն փափագով,որ տղան էլ իր հոր պես մի օր պատգամավոր կլինի:

Տեսնես էդ կացիններն ո՞ւմ համար էին նախատեսված…