Ռոբոտաշինությունը Վարդենիկում


21:32 , 3 սեպտեմբեր, 2013

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և Քաունթերփարթի Հայաստանի հետ համագործակցությամբ նախաձեռնում է Հայաստանի 50 դպրոցներում ստեղծել ռոբոտաշինության խմբակներ: Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ, զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաև ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական համալսարաններում սովորելուն: Վարդենիկ ՀԵՆԱ -ի և Վարդենիկի կրթահամլիրի աջակցությամբ Վարդենիկում շուտով կգործի ռոբոտաշինության խմբակ, որին կարող են գրանցվել Վարդենիկում ապրող 12-ից մինչև 18 տարեկան աշակերտները։