82 տարեկան հասակում մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն


23:11 , 29 դեկտեմբեր, 2022

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Էդսոն Արանտես դու Նասիմենտոն, ով հայտնի է Պելե մականունով, մահացել է 82 տարեկան հասակում: Պելեն քաղցկեղի դեմ բուժվում էր 2021 թվականից: Դեկտեմբերի 22-ին բժիշկները հայտնել էին, որ Պելեի մոտ ախտորոշել են նաև սրտի և երիկամների դիսֆունկցիաներ։