21:17 , 3 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Նա նշեց, որ Մաքսային միություն–ԵՄ Ասոցացման համաձայնագիր հարթությունում «կամ-կամ» ընտրության մասին խոսացողը Եվրոպան էր, ուստիև այժմ ամեն ինչ նրա ձեռքերում է։
«Քիչ հավանական է, որ եվրոպացիները կհամաձայնվեն «և-և»-ին, սակայն այնպես էլ չէ, որ ասոցացման համաձայնագիրը կորած է: Այս պահին գնդակը գտնվում է Եվրոպայի դաշտում»,-ասաց Կարեն Քոչարյանը և հավելեց.
«Դեռ Լեհաստանում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը կողմնակից է «և-և»-ի, որովհետև եթե չի ապահովվում Թուրքիայի ճանապարհը, եթե չի ապահովվում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, ապա Հայաստանը մնում է մեկուսացած»,-հիշեցրեց Կարեն Քոչարյանըն նշելով, որ այդ հայտարարությունից ելնելով Ռուսաստանի հետ համաձայնությունը կանխատեսելի էր։