Բաքուն բոյկոտում է Մոսկվային. Ամերիկայի շանսը


10:56 , 29 դեկտեմբեր, 2022
Ալիևի ռուսաստանյան այցին զուգահեռ Մոսկվայի համար ոչ բարենպաստ հայտարարություններով է հանդես եկել արյունոտ բեղավորի արտգործնախարարը՝ հստակորեն գծելով Մոսկվայի դիվանագիտական հնարավորությունների սահմանները:

Մասնավորապես՝ այն բանից հետո, երբ Բայրամովը ուղիղ կերպով ասել էր, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար, իսկ ռուսական խաղաղապահ զորակազմի ամենօրյա գործունեության մասին որևիցե փաստաթղթի շուրջ աշխատանք չի տարվում, Իլհամի ենթական հայտարարել է նաև, որ իրենց համար Հայաստանի հետ բանակցությունների հարթակը առաջնահերթություն չէ. կարևորն արդյունքներն են: «Մենք ցույց ենք տվել մեր բաց լինելը՝ գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց կողմնակալությունը և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու անկարողությունը: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են»,-ասել է Բայրամովը:

Նախ պետք է հասկանալ, թե ինչ է հասկանում ադրբեջանական կողմը «արդունավետ» եզրույթի տակ.Արցախի՝ Ադրբեջանի կողմից ամբողջական ու անքննարկելի կլանումն է՝ ցանկալի է առանց հայ բնակչության: Ինչո՞վ է պայմանավորված Բայրամովի փաստացի բոյկոտը՝ Ռուսաստանին: Շատ պարզ պատճառով՝ Մոկսվայի այն դիրքորոշմամբ, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային: Ի դեպ՝ այդ բոյկոտի կարևորագույն մասնիկ է նաև ռուս խաղաղապահների առաքելությանն առնչվող որևիցե փաստաթղթի չգոյությունը:

Ինչ վերաբերում է Բայրամովի հայտարարությանը՝ որոշ մարդկանց ու հարթակների մասին, որոնք, փաստորեն անցանկալի են Բաքվի համար, ապա հստակ է, որ տողատակում Բայրամովը նկատի է ունեցել Ֆրանսիային ու Մակրոնին՝սուբյեկտներ, որոնք փորձում են անաչառ գտնվել ու ջուր չլցնել թուրք ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

Հետևաբար՝ եթե Բաքվի համար «արդյունք» ասվածը Արցախի թեմայի արագ փակումն է, որին դեմ է հանդես գալիս Կրեմլը, իսկ Ֆրանսիան անընդունելի է Ալիևի համար բոլոր դեպքերում, ապա մնում է ամերիկյան հարթակի տարբերակը՝ նկատի ունենալով, որ նախ՝ Վաշինգտոնը, ինչպես և Բաքուն, շահագրգիռ է ադրբեջանանպաստ սցենարով արցախյան խնդրի լուծմանը՝ Ստեփանակերտի սուբյեկտայնության բացառմամբ, ապա՝ Վաշինգտոնը, ի տարբերություն նույն Ֆրանսիայի, երբեք հանդես չի եկել կտրուկ հայանպաստ դիրքորոշմամբ կամ հայտարարություններով՝ նախընտրելով շատ դեպքերում նույնիսկ աչք փակել Բաքվի լկտիության վրա, իբր պահպանել հավասարակշռություն:

Պուտինի ջանքերը՝ ռուս խաղաղապահների գործոնն օգտագործելու ՌԴ ազդեցության ամրապնդման համար, Բաքվի կողմից ակնհայտորեն տորպեդահարվում են: Առերևութաբար լայն ժպտալով Պուտինի երեսին՝ Ալիևը բացահայտորեն թելում է ՆԱՏՕ-ի թելը՝ տարածաշրջանի դռները լայն բացելով Ամերիկայի համար:

Ի դեպ՝ այդ հարցում նա միայնակ չէ. նրա եղբայր Նիկլոն էլ է նույն բանն անում՝ ուղղակի այս դեպքում ոտնահարելով ՀՀ ազգային շահերը: