Եվրոպական ուղղությունը Հայաստանի համար ավելի նախընտրելի է


20:15 , 3 սեպտեմբեր, 2013

Երկու տարուց ավել ՀՀ-ի ԵՄ-ի հետ բանակցային թիմը աշխատում էր, որ Հայաստանի համար զարգացման ուղղությունը լինի քաղաքակիրթ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը և եվրոպական տիպի երկիր  ունենալը: Բանակցային երկու տարի օր ու գիշեր ջանք ներդրվեց, որպեսզի շատ տեղեր նաև գլուխ գովանք, որ ՀՀ Արևելյան Գործընկերության շրջանակում առաջատարներից է, և նոր բարեփոխումների ակնկալիքներով սպասում էինք նոյեմբերին: Դա նոր սպասում էր ՀՀ-ի իրական ինքնիշխանության ապացույցի:

Ցավում եմ այսօրվա մոսկովյան բանակցուցություների արդյունքի մասին նորության համար: Միշտ առաջնորդվել եմ «Դուխով» կարգախոսով, ու ես ու իմ ընկերները շարունակելու ենք աշխատանքը ՀՀ-ի քաղաքակիրթ զարգացման համար: Հուսամ, որ այսօրվա հայտարարությունները չեն ազդի Ասոցացման համաձայնագրի ստորագրման վրա՝ գիտակցելով նաև, որ մի բան ջարդվեց այնուամենայնիվ: Մենք սպասում ենք հարցերի պատասխանների: 

Ամեն դեպքում, եվրոպական ուղղությունը Հայաստանի համար ավելի նախընտրելի է: Հաստատ: