Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան


20:02 , 3 սեպտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Բոլոր ժողովուրդներն էլ, անկախ բնակության վայրից, կրոնից, ունեն հարս-սկեսուր հարաբերություների խնդիրը: Նույնիսկ մի շարք աֆրիկյան ցեղերում հարսին և սկեսուրին արգելվում է միաժամանակ մի տեղում լինել: Սա խոսում է այն մասին, որ այս հարաբերությունները ազգություն չեն ճանաչում, և որ բոլոր հարսներն ու սկեսուրներն են թույլ տալիս նույնատիպ սխալներ:

«Էություն» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը  LN-ի հետ զրույցում առանձնացրեց մի քանի տիպի սխալներ, որոնք հիմնականում թույլ են տալիս սկեսուրները:

Նա չի համապատսախում իմ տղային

Մայրիկի դուրը չի գալիս զավակի ընտրյալը: Նրա եզրակացությունը միանշանակ է. այս տիպը «ՄԵԶ» չի սազում: Նա կարող է հավաքել բամբասանքներ հարսի մասին, ամեն մի սխալը մեծացրած պատմել տղային և այլն: Եթե տղան սիրում է կնոջը և կայուն է իր համոզմունքներում, ապա նա այս ամենի վրա ուշադրություն չի դարձնի, իսկ եթե կա մի կաթիլ կասկած, ապա ընտանիքը քանդվում է…
Այս դեպքում սկեսուրին կարելի է խորհուրդ տալ ամենասկզբից լավ տրամադրվել տղայի ապագա կնոջ նկատմամբ և «բարիդրացիական» հարաբերություններ ունենալ: Հարս-սկեսուր հարաբերությունների սկիզբը նորաստեղծ ընտանիքներում դնում է սկեսուրը: Եթե նրանց միջեւ կա հարգանք, մնացած խնդիրները կարելի է լուծել և կանխարգելել: «Հարսը ինքն իրեն պիտի միշտ հիշեցնի՝ «Ես պիտի հարգանքով վերաբերվեմ իմ ամուսնու մորը, հանուն մեր ընտանիքի հանգստության», իսկ սկեսուրին էլ չի խանգարի միշտ ասել՝ «Իմ տղայի հանգստության և երջանկության համար ես պիտի հարգանքով վերաբերվեմ նրա կնոջը»»,-խորհուրդ է տալիս հոգեբանը:

Ես իմ թոռներին մոր դերում կփոխարինեմ

Երբեմն լինում է, երբ սկեսուրը չի սիրում հարսին, սակայն շատ է կապվել թոռների հետ: Սկեսուրը չի թողնում, որ հարսը մոտիկ գա իր երեխային, վերջինիս ցանկացած արարքը քննադատվում է և բարձրաձայնվում բարեկամների ներկայությամբ: Նա իրեն անգիտակցաբար իդենտիֆիկացնում է որպես երեխայի ոչ թե տատիկ, այլ մայր:

Այս պարագայում հոգեբանը սկեսուրներին խորհուրդ է տալիս աշխատել չխառնվել տղայի ընտանիքի գործերին: Հասկանալ, որ հիմա նրանց հերթն է թեկուզ դժվարություններով, բայց մեծացնել իրենց երեխաներին: Բայց շատ ավելի լավ է լինում, երբ տատիկներն ուղղակի օգնում են իրենց հարսներին ճիշտ խորհուրդներով միաժամանակ մնալով տատիկի դերում:

Նա տղայիս տարավ ինձնից

Անտանելի սուր է արտահայտվում այս խանդը այն սկեսուրների մոտ, ովքեր իրենց տղային մենակ են մեծացրել կամ չեն ունեցել երջանիկ ընտանեկան կյանք: Նման սկեսուրը համոզված է, որ հարսը չի կարող ինքնուրույն ապահովել իր տղայի հարմարավետ և հանգիստ կյանքը: «Ցավալի է, բայց երբեմն այնքան ուժեղ է արտահայտվում այս վիճակը, որ միայն մայրը գիտի ինչ պիտի ուտի, խմի, հագնի իր զավակը: Ու նույնիսկ նրա խորհուրդները ավելի շատ հրաման են հիշեցնում»,- պարզաբանում է Լիլիթ Ադիբեկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ