Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ ներկայիս իշխանությունը


18:39 , 28 դեկտեմբեր, 2022

ԱՀԾ-ին կասկածելու պատճառը

Արձագանքելով ընդդիմության այն նկատառմանը, որ ԱՀԾ ստեղծելու վերաբերյալ իշխանությունների նախաձեռնությունը խոցելի է նախևառաջ դրան առնչվող օրենքի լղոզվածության ու բյուջեի չգոյության հիմքով՝ ԱԽՔ Գրիգորյան Արմենը հայտարարել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա. նախ գաղտնի ծառայությունների իրական բյուջեն միշտ էլ գաղտնի է, իսկ ինչ վերաբերում է օրենքի լղոզվածությանը, ապա այստեղ նույնպես խնդիր չի կարող լինել, քանի որ գաղտնի ծառայությունների մասին օրենքները չեն կարող մաքսիմալ հստակ լինել. դա հրապարակային գործունեոթւյուն չի ենթադրում: Ընդ որում՝ ավելի համոզիչ լնելու համար ԱԽՔ-ը վկայակոչել էր այլ երկրների ու հատուկ ծառայությունների օրինակը՝ նշելով, որ շատ դեպքերում այդ ծառայությունների մասին հանրությունները չեն էլ իմանում, չգիտեն անգամ՝ովքեր են դրանց տնօրենները և այլն:

Գուցե Գրիգորյան Արմենի խոսքերում լիներ տրամաբանութան որոշակի հատիկ, եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ ու ի դեմս արմենգրիգոյանների չունենար գործակալ ղեկավարներ: Օրիանկ, իհարկե, Անգլիայի քաղաքացիները կամ այդ երկրի քաղաքական ուժերը չեն կարող անհանգիստ լինել իրենց հատուկ ծառայությունների աշխատանքի կամ դրանց գոյության իրական նպատակների հարցում, քանի որ շատ լավ գիտեն, որ պարոն Մուրը բոլոր դեպքերում և ամենուր սպասարկու է անգլիական թագի շահերը: Նման մտահոգություններ չեն կարող ունենալ նաև Ամերիկայում կամ Չինաստանում, ոչ էլ Իսրայելում կամ ասենք Իրանում նույն այն պատճառով, ինչ որ Անգլիայում. այս երկրների ղեկավարությունը, բոլոր պետական օղակները՝ ուժայիններից՝ ասենք գյուղատնտեսության նախարարություն, սպասարկում են այդ երկրների ազգային շահերը:

Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ ներկայիս իշխանությունը: Ցանկացածի՝ բացի հայ ժողովրդի: Օրինակ՝ կոնկրետ Միրզոյան Արոյի պարագայում գործ ունենք փաստաթղթավորված թուրքական գործակալի հետ: Նույն Գրիգորյան Արմենի պարագայում կան ողջամիտ կասկածներ, որ նա ասենք արևմտյան հատուկ ծառայություների հետ փոխկապակցված ու այդ երկրների շահերը ՀՀ շահերի հաշվին սպասարկող ագենտ է, դե իսկ արփիդավոյանների կամ մարիակարապետյանների մասին առհասարակ չարժե խոսել. սրանք կոնկրետ թուրքիայի աշխատողներն են՝ հայոց ԱԺ-ն թուրքական համամ դարձրած:

Ահա այս գործոններն են, որ ստիպում են ընդդիմությանը և, առհասարակ, ողջամիտ մեկին կասկածել ստեղծվելիք ԱՀԾ-ի իրական նպատակների հարցում, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ այն սպասարկելու է ոչ թե Հայաստանի, այլ ասենք Մեծ Բրիտանիայի շահերը՝ Կովկասում, որոնք, ցավոք, շատ դեպքերում արմատապես հակասում են հայ ժողովրդի շահերին:

Կա՞ երաշխիք, որ ստեղծվելիք ԱՀԾ-ն առնվազը միջնորդավորված կերպով չի դառնալու գործիք նույն թուրքերի ձեռքին՝ նկատի ունենալով Անգլիայի համար Թուրքիաի նշանակությունը կամ կոնկրետ Բաքվի նշանակությունը հակաիրանական պայքարում:

Հենց միայն այն, որ կառույցը ենթարկվելու է անմիջապես Նիկոլին, արդեն իսկ բավարար է՝ դրա նկատմամբ կասկածանքներով լցվելու…