Պելեի դուստրը հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել


16:26 , 28 դեկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

Կելի Կրիստինա Նասիմենտոն՝ լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեի դուստրերից մեկը, արխիվային լուսանկար է հրապարակել հոր հետ, որն այս օրերին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

«Ժամանակը թռչում է, բայց երջանիկ պահերը հավերժ մնում են»,- գրել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հրաժեշտ է տվել հարազատներին և մտերիմներին։ Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց են տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Նա պայքարում է զարգացող քաղցկեղի դեմ: