19:49 , 3 սեպտեմբեր, 2013
Doctors.am-ը գրում է.
Ամերիկացի դիետոլոգները մշակել են նիհարելու համակարգ նրանց համար, ովքեր վարում են նստակյաց ապրելակերպ, հայտնում է Mamul.am-ը:
Բացի կալորիաները սահմանափակելուց, նստակյաց աշխատանքի դեպքում նիհարելուն կօգնեն մի քանի հնարքներ:
"Ծիծաղեք շատ ու հաճախ: Դա ոչ միայն ավելացնում է հմայքն, այլև արագացնում է նյութափոխանակությունը: 10-15 րոպե անկեղծ ծիծաղը կայրի 40 կալորիա օրգանիզմից,- ասում են դիետոլոգներն ու ներկայացնում այլ տարբերակներ ևս,- նստեք առանց հենակի աթոռին. մեջքը պահեք` լարելով մկանները:
Աշխատանքի վայրում ապահովեք ցածր ջերմաստիճան. սա ևս նպաստում է կալորիաների այրմանը: Երաժշտություն լսեք աշխատանքի ընթացքում. նստած վիճակում պարելը կօգնի 1 ժամում այրել 130 կալորիա":