ՔՊ-ական տեռոր


13:07 , 28 դեկտեմբեր, 2022
Ազգությամբ եզդի ՔՊ-ական Բաքոյան Ռուստամը որոշել է հանքատեր դառնալ՝ ուժով ճնշելով եզդիաբնակ Բայսըզ գյուղի այն բնակիչներին, որոնք դեմ են հանդես գալիս իրենց արոտավայրերի հաշվին ՔՊ-ականի հարստացմանը. Բաքոյան Ռուստամի մարդիկ կեսգիշերին անջատել են եզդիաբնակ գյուղի լույսերը և կրակել են համայնքապետարանի ուղղությամբ այն բանից հետո,երբ համայնքապետարանում գյուղացիների հետ մասնավոր հանդիպումից հետո Ռուստամին չի հաջողվել մարդկանց համոզել, որ նրանց երջանկության միակ գաղտնիքը կարող է իր կողմից քարի հանքի շահագործումը լինել, որը, փաստորեն, սպառնում է մարդկանց արտովայրերին,ասել կուզի՝ ապրուստի միջոցին:

Բաքոյան Ռուստամի այս վարքը, իհարկե, հետևանք է ՔՊ-ի «լոճվելու». Իրենք իրենց Հայաստանի տերն են զգում ու ինչ ուզում, այն էլ անում են հեղափոխականները, որ մինչև երեկ ասֆալտներին ճղճղված ջինսերով թավալ էին գալիս ու ճղճղում:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե այս ամենը տեղի ունենար նախկինների օրոք, իսկ Բաքոյան Ռուստամի տեղն էլ ասենք մի որևիցե ՀՀԿ-ական լիներ: Նիկոլը կտրաքացներ երկիրը, ԱԺ-ն կսարքեր մարտադաշտ՝ իրեն հասարակ մարդկանց իրավունքների պաշտպան դարձրած: «Հայկական ժամանակը» մի երկու ամիս թեման «ռասկրուտկա» կաներ,մինչև փողով տիրոջ բերանին չգային:

Բայց իրենց, ինչպես հասկանալի է, կարելի է, քանզի իրենց ժողովուրդն է ընտրել: Ինչ կուզեն՝ կանեն, ոնց կուզեն՝ կանեն, ու թող հըլը մեկը ծպտուն հանի,լեզուն կկտրեն…

Իրականում նախկին ընդդիմություն իսկ հիմա արդեն իշխանություն դարձած կլանը երբեք էլ Հայաստանի լավի համար չէ, որ պայքար է մղել: Պայքարել է միայն մեկ բանի համար՝ տեղերով փոխվելու, հնարավորություն ստանալու ոչ թե կողքից դիտողի,այլ հենց թալանողի դերում հայտնվելու ու երկրի հերն անձամբ անիծելու: Ու հիմա մարդիկ անիծում են՝ Հայաստանը մի մեծ արոտավայրի վերածած: