Եգիպտոսի օդուժը Սինայի թերակղզում տասնյակ գրոհայինների է ոչնչացրել


19:29 , 3 սեպտեմբեր, 2013

Եգիպտոսի օդուժը Սինայի թերակղզում տասնյակ գրոհայինների է ոչնչացրել Panorama.am-ը գրում է.

Եգիպտոսի ռազմական ուղղաթիռները Սինայի թերակղզում հրթիռային հարվածներ են հասցնում գրոհայինների ուղղությամբ: Associated Press -ը, հղում անելով Եգիպտոսի պաշտպանության նախարարությունում ունեցած աղբյուրին, հայտնում է, որ ուղղաթիռներից արձակվել է առնվազն 13 «երկիր-օդ» դասի հրթիռներ, որի հետևանքով Մուկատա և Տումա գյուղերում, ինչպես նաև Գազայի հատվածի մոտ գտնվող Շեյխ Զուվեյդ քաղաքի հարավում սպանվել և վիրավորվել են տասնյակ գրոհայիններ: 

Գործակալության աղբյուրը հայտնում է, որ մարտերը դեռ ընթանում են: Նախարարության հայտարարությունից պարզ չէ, արդյոք հարվածները հասցվում են միայն ուղղաթիռներից, թե գործի են դրվել նաև ցամաքային ստորաբաժանումները: Կառավարական ուժերի կորուստների մասին նույնպես տեղեկություններ չկան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ