Ալկաշի կլասը


15:19 , 27 դեկտեմբեր, 2022
Քերոբյան Վահանն է կրկին աչքի ընկել իր «դարակազմիկ» մտքերով՝ նախ՝ հայտնելով, որ Հայաստանում գրեթե ամեն ինչի կլասը բարձրանում է՝ բիզնեսներից՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, ապա՝ հավելել, որ աղքատության հաղթահարման հարցում «շատ բան կախված է հենց մարդկանցից»: «Որոշներին, երբ աշխատանք ես առաջարկում, նախընտրում են ոչ թե աշխատելը, այլ բազմոցին պառկած մնալը ու բարեկամներից օգնություն ստանալը: Ստացված տրանսֆերտներն էլ լուրջ խոչընդոտ են դրա համար»,-Հայաստանի դժբախտությունների արմատն է իր արևին բացահայտել բարձր կլասի ալկաշը:

Միակ բանը, որ Հայաստանում բարձանում է, ՔՊ-ականների կյանքի կլասն է՝ ի հաշիվ հայ ժողովրդի կլասի: Նիկոլն այնքան է գցել Հայաստանի կլասը, որ այն իջել է Քերոբյան Վահանի «րյումկայի» կլասին՝ խայտառակելով բոլորիս ազգանունները, պատիվն ու արժանապատվությունը: Իսկ թե ինչ կլասի է կոնկրետ Քերոբյան Վահանը, այդ մասին նրան պատմել էր Գռզո եղբայրը՝ խորհրդարանում քննադատելով Վահանի անկլաս աշխատելաոճն ու մտավոր ունակությունները:

Ինչ վերաբերում է նիկոլական այն թեզի վերակենդանացմանը, թե Հայաստանի աղքատության պատճառը հայերիս ծուլությունն է ու «դիվան քշելու» մեծ սերը կամ ասենք տրանսֆերտները, ապա այստեղ ընդհանրապես մեկնաբանեու բան չկա. տեսնես, որ տրանսֆերտները չլինեին, բարձր կլասի սիրահար Վահանը ինչպե՞ս էր լվանալու Նիկոլի երեսը՝ամեն ամիս ինչ-որ թվեր երկնելով, որ բարձր պահի Նիկոլի կլասը՝ մի կերպ նրա ուղիղ աղիքում տեղավորվելով: