Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգեւավճար


14:51 , 27 դեկտեմբեր, 2022

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգեւավճար: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը կարող եմ ասել, որ զինված ուժերում աննախադեպ է»,– ասաց նա։