Իրականում արմենգրիգորյանները երազում են այն օրվա մասին, վերջապես Մոսկվան կսկսի բաց շանտաժի դիմել


13:53 , 27 դեկտեմբեր, 2022
Հայտարարելով, որ իրենց առաքելությունը Հայաստանի սուվերենության պաշտպանությունն է՝ նույնիսկ Եվրամիությունը անդամ երկրների սուվերենության համար սպառնալիք համարող ԱԽՔ Գրիգորյան Արմենը հայտարարել է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսները սահմանափակում են Միութենական պետոթուն մտնելու հարցի նույնիսկ քննարկման հնարավորությունը: Ի դեպ՝ նա նման կերպ է արտահայտվել՝ արձագանքելով Բելառուսի դեսպանի այն հայտարարությանը, որ Միութենական պետությունում երրորդ երկիրը պակասում է:

Նիկոլականները, որոնց առաքելությունը Հայաստանը վարի տալն է ժողովրդավարութան դրոշի ներքո, հայրենասեր են խաղում՝չհաշվարկելով այդ խաղից պետության համար բխող էքզիստենցիալ վտանգները: Անկասծած, Գրիգորյան Արմենի խոսքը կունենար որոշակի կշիռ կամ իմաստ, եթե Հայաստանում ժողովրդավարական պրոցեսներ իսկապես լինեին, եթե երկիրն իսկապես գնար այդ ճանապարհով՝ հենց այդ ճանապարհին էլ գտնելով իր անվտանգության երաշխավորման գործուն միջոցը, այն «զենքը», որը տեսնելով՝ թուրքերը կփախչեին: Գրիգորյան Արմենի խոսքը կունենար իմաստ, եթե Նիկոլը Հայաստանի սուվերենությունը ոչ թե ամեն օր ոչնչացներ, ոչ թե Հայաստանը քոռ դանակով մորթեր՝ այն զոհաբերելով Թուրքիային ու Ադրբեջանին,այլ իսկապես պետություն սարքեր, հզորացներ այն ներսից ու դրսից: Բայց փաստն այն է, որ Նիկոլի քաղաքակնության հետևանքով էապես բարձրանում է ոչ թե մեր, այլ Ադրբեջանի սուվերենության մակարդակը՝ Կովկասում հայ էթնոսի գոյությունը դարձնելով անհնարին:

Հետևաբար՝ եթե իշխանությունները որոշել են հավիտենապես փակել Միութեանական պետության թեման, ապա պարտավոր են կոմպենսացնել դրանից բխող հնարավոր կորուստները, որոնք կարող են ոչ միայն անվտանգային լինել, այլև, ի դեպ, նաև տնտեսական. եթե ՌԴ-ն պնդի, այլ ոչ թե ակնարկի ՀՀ-ի Միութենական պետության մաս դառնալու մասին՝ իր շահերից ելնելով գնալով նաև շանտաժի, ՀՀ-ում թուրքական ագենտուրան ի՞նչ է անելու, կ՞ որևիցե երկիր, որը կլրացնի բացը, կօգնի մեզ դիմակայել ռուսական հնարավոր շանտաժին՝ խուսափելով ինքնաոչնչացումից:

Իրականում արմենգրիգորյանները երազում են այն օրվա մասին, վերջապես Մոսկվան կսկսի բաց շանտաժի դիմել, քանի որ դա նրանց թույլ կտա նախ՝ է՛լ ավելի սրել հակառուսկան տրամադրությունները՝ ռուսներին ներկայացնելով որպես հայ ժողովրդի թշնամի՝ թուրքերի փոխարեն, ապա՝ վերջապես Հայաստանը գցել արևմնտաթուրքական բևեռի լիարժեք ազդեցության տակ՝ սեփական հետույքները դարձնելով թուրքի բաժին:

Որոշ ազդեցիկ համասեռամոլներ թուրքական ջերմ սիրո կարոտ են դեռ…