Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈՒ ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար. սա աննախադեպ է. ՊՆ խոսնակ


16:12 , 27 դեկտեմբեր, 2022

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:

«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, կարող եմ ասել, որ Զինված ուժերում աննախադեպ է»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: