«Հրապարակ». Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ


09:31 , 27 դեկտեմբեր, 2022
Մի խումբ արցախցիներ այսօր պատրաստվում են գնալ Իվանյան բնակավայր, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, եւ հանդիպում խնդրել հրամանատարական կազմի հետ։

Դեռ ուրբաթ օրը մի խումբ քաղաքացիներ՝ «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի առաջնորդությամբ, շարժվել էին Շուշիի ուղղությամբ եւ խաղաղապահներին իրենց բողոքը հայտնել՝ հորդորելով հնարավորինս արագ բացել միջանցքը։ Երեկ ողջ օրը սպասումներ կային ճանապարհը բացվելու վերաբերյալ, սակայն չիրականացան։ Այսօր փորձելու են պահանջները ներկայացնել ուղիղ հրամանատարությանը։