Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը


18:51 , 3 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը համատեղ հայտարարություն է ընդունվել 
ՀՀ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հայտարարություն՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին։

 Ստորև ներկայացնում ենք համատեղ հայտարարությունները.

 Համատեղ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ

 Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ.

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:


Ս. Ա. Սարգսյանը և Վ. Վ. Պուտինը գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության դրական դինամիկան քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում և հաստատեցին հավատարմությունը 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում և 2006թ. սեպտեմբերի 26-ին ստորագրված՝ 21-րդ դարին միտված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին:

Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկեցին երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:

 Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջության կազմող սկզբունքների հիման վրա:

 Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում նշվեց կողմերի փոխադարձ պատրաստակամությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և փոխգործակցության կատարելագործման հարցում:


Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի և Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ