Ի՞նչ է կատարվում Բրյուսովի շուրջ


17:43 , 26 դեկտեմբեր, 2022

Ի՞նչ է կատարվում Բրյուսովի շուրջ

Բրյուսովի անվան պետական համալսարանը հաղորդագրություն է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ ծանոթացել են ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, և այն առաջացրել է ռեկտորի և անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը. չեն հասկանում, թե ինչ վարույթների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Միաժամանակ բոլորովին վերջերս Նիկոլի ընտանեկան թերթն էր իր աղբյուրներին հղմամբ գրել, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը պաշտոնավարման 4 տարվա ընթացքում իբր մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը:

Ակնհայտ է, թե ինչ է կատարվում բուհի շուրջ. ժուռնալիստ Պետոյի կնիկը, լինելով սորոսական դեռ էն գլխից, ըստ երևույթին, որոշել է բուհն արժանացնել ԵՊՀ-ի ճակատագրին, ներկայիս ռեկտորին էլ գցել Արամ Սիմոնյանիկ օրը: Հաշվի առնելով, թե ինչ խավար իրականությունում ենք մենք ապրում, և թե օրենքն ու իրավունքը իշխանությունների կողմից ինչ նպատակով են շահագործվում՝ խեղվելով ու բռնաբարվելով, կասկածից վեր է, որ Դատախազության «հակակոռուպցիոն» արշավը՝ ուղեկցվող Աննայի թերթի «դամով», կրում է զուտ սուբյեկտիվ բնույթ. Պետրոսի կնկան զուր տեղը նախարար չեն նշանակել, և հիմա սա հերթով ընկնելու է կրթօջախների հետևից՝ դրանց ղեկավարներ նշանակելու Նիկոլի հպատակներին, որ գրանտային ծրագրերն առավելագույն արդյունավետությամբ իրագործեն, իսկ եթե հնարավոր լինի, հասարակ բարձրագույն կրթության հերը տառացիորեն անիծեն: