ԱՊՀ երկրները պատրաստակամ են՝ լուծելու ի հայտ եկած տարաձայնությունները. Պուտին


17:10 , 26 դեկտեմբեր, 2022

Սպառնալիքներն ու մարտահրավերներն աճում են, տարաձայնություններ են առաջանում նաև ԱՊՀ-ի անդամների միջև, սակայն կա դրանք լուծելու պատրաստակամություն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ռիա Նովոստին։

«Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին դրսից, միայն աճում են տարեցտարի: Պետք է խոստովանել, որ տարաձայնություններ են ծագում նաև Համագործակցության անդամ երկրների միջև, սակայն գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք և կհամագործակցենք։ Ու նույնիսկ եթե որևէ խնդրահարույց հարց առաջանա, մենք ձգտում ենք դրանք լուծել ինքներս՝ միասին, համատեղ՝ միմյանց ընկերական օգնություն և միջնորդական ջանքեր ցուցաբերելով», - ասել է նա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։