Անդոնը, չիմանալով, որ ձայնագրվում է, Լաչինի միջանցքը բացելու մասին հարցին անդրադառնալիս խիստ բարձր տրամադրությամբ ու ծիծաղելով կատակել է թիմակիցների հետ (Video)


15:52 , 26 դեկտեմբեր, 2022
Համացանց է սպրդել Անդոնի մասնակցությամբ մի տեսագրություն, որը լավագույնս է արտահայտում ոչ միայն նրա, այլև թերևս ՔՊ-ական ողջ թիմի իրական վերաբերմունքն Արցախի ու Հայաստանի նկատմամբ. դեկտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի վերջնամասում Անդոնը, չիմանալով, որ ձայնագրվում է նիստի նաև այդ հատվածը, Լաչինի միջանցքը բացելու մասին հարցին անդրադառնալիս ձայնի ծաղրական տոնայնութամբ ու խիստ բարձր տրամադրությամբ ծիծաղելով կատակել է թիմակիցների հետ.«Ուզում էի ասել, եթե Լաչինի միջանցքը վաղը բաց չլինի՝ կմտածեմ…»: Ընդ որում, ինչպես հետո պարզվել էր, ուղիղ հեռարձակման հենց այդ հատվածը մեկ օր հետո հանվել էր տեսագրությունից՝ չխայտառակելու Անդոնի իրական դեմքը:

Անդոնի համար, փաստորեն, արցախցիների ողբերգությունը կայֆավատ լինելու թեմա է, զվարճանքի առարկա, ղժժալու բան: Բա իհարկե, բա արցախցիները հո թուրքեր չե՞ն,որ Անդոնը մտահոգվի, դարդ անի՝պատռելով հետույքը: Բա Անդոնին Հայաստանում պոստի են դրել, որ արցախցիների թեմայով հանաք-մանաք անի ու երջանկանա՝ տեսնելով համազգային ողբերգության վերածված Բերձորի միջանցքի փակումը:

Ողբերգությունն այն է,որ այսպիսին միայն Անդոնը չէ, այսպիսին բոլորն են՝ ուղղակի ոչ տեսախցիկների առաջ.տեսախցիկների առաջ նրանք իբր հայրենասերներ են՝հայի դարդով տապակված:

Բա որ անդոն չլինեին, Ջերմուկում ուտուշ-խմուշ կանեի՞ն