Ուլան-Ուդեում ուսանողուհին սոցցանցի ընկերներին կանչել է իր հուղարկավորմանն ու վերջ տվել կյանքին


18:16 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուլան-Ուդեում հետաքննում են երիտասարդ աղջկա մահվան հանգամանքները: Բազմահարկ շենքի մոտ հայտնաբերվել է տեղի 21-ամյա բնակչուհու դին: Ենթադրաբար նա վերջ է տվել կյանքին՝ ցատկելով մեծ բարձրությունից: ՌԴ ՔԿ Բուրիաթիայի Հանրապետության վարչության քննչական մարմինները ստուգումներ են սկսել: Այս մասին հայտնել է վարչության մամլո ծառայությունը՝ փոխանցում է Vesti-ն: 

Տուժածն ապրել է Կրասնոֆլոտսի փողոցի շենքերից մեկում: Նախնական տվյալներով՝ նա բնակվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում ՝ 3 ընկերուհիների հետ: Սեպտեմբերի 2-ին օրվա ընթացքում աղջիկները միասին ալկոհոլային խմիչք են օգտագործել: Երեկոյան նրանցից երկուսը դիսկոտեկ են գնացել, իսկ մյուսները մնացել են՝ զբաղվելու իրենց գործերով:

Նրանցից մեկը պառկել է քնելու, իսկ մյուսը նստել է համացանցի դիմաց: Վաղ առավոտյան նա հրաժեշտի գրառում է արել VKontakte սոցցանցի իր էջում՝ ընկերներին հրավիրելով իր հուղարկավորությանը, որից հետո դուրս է եկել պատշգամբ ու նետվել:

Վարկածներից մեկի համաձայն՝ աղջիկը կարող էր կյանքին վերջ տալ ընկերոջ հետ վեճի պատճառով: