«Շինարար» Գնելը


15:23 , 24 դեկտեմբեր, 2022
Քչերը թերևս ուշադրություն դարձրած կլինեն այն փաստի վրա,որ ներկայումս Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ծանր իրավիճակի գլխավոր պատճառը թերևս Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի չգոյությունն է՝ ճանապարհ, որը պետք է համապատասխաներ ներկայումս գետնի վրա ստեղծված իրավիճակից բխող մարտահրավերներին՝ Հայաստան-Արցախ կապը դուրս դնելով թուրքի քմահաճույքների դաշտից:

Նիկոլի մոտ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար աշխատող Սանոսյան Գնելը լրագրողների հետ զրույցում ժամկետներ է նշել, թե ի վերջո երբ է այդ ճանապարհը պատրաստ լինելու: Ըստ նրա՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհը, որ ձգվում է Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր, այնուհետև՝ մինչև սահման՝կազմելով ընդհանուր 11,7 կմ, երթևեկության համար պատրաստ է լինելու լավագույն դեպքում հաջորդ տարվա մայիսին: «Մեր նպատակը մինչև մայիս ասֆալտապատելն է: Եթե եղանակը թույլ տա, երկու շերտ կասֆալտապատենք, եթե ոչ, մեկ շերտը կասֆալտապատենք, ճանապարհը կդառնա երթևեկելի, ընթացքում մյուս շերտերը կդնենք»,-լրագրողներին իր պլաններն է բացահայտել «շինարար» Գնելը:

Սա ողբերգություն է՝ համազգային մասշտաբների հասնող: Թուրքն է ու որոշում է, որ հավերժ փակ է պահելու Լաչինի ճանապարհը, վասնզի միջազգային իրավունքի տեսանկյունից այն իր տերիտորիայի մի մասն է, ու ինչ կուզի, այն էլ կանի, մինչև մայիս արցախցիները սովա՞ծ են մնալու, աղետյալ վիճակո՞ւմ,հիվանդ ու մահամե՞րձ: Թուրքի ձեռքն այսօր չէր լինի շանտաժի այս գործիքակազմը, եթե «թուրք» եզրույթը «աբաժատ անող» Նիկոլը սեփական հետույքը տեսախցիկների առաջ քորելու փոխարեն ժամանակին ամբողջ թափով ձեռնամուխ լիներ այլընտրանքային ճանապարհի կառուցմանը: Փող չունեի՞ն, ունեին որքան ասես՝ առնվազը նկատի ունենալով Նիկոլի այն պարբերական տրտունջքները, թե փողն այնքան շատ է, որ չգիտեն՝ ինչ անեն, որտեղ ծախսեն:

Եվուրեմն՝ խնդիրն ընդամենը կամքն ու կամեցողությունն է՝ բաներ, որոնք Նիկոլի մոտ իսպառ բացակայում են,եթե հարցը վերաբերում է որևիցե հայանպաստ մտահղացման կամ ծրագրի: Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով. նպատակ ունի իր ազգակից Իլհամին տալ Հայաստանի ու Արցախի բանալիները, որոնց հանձնման առաջնային արարին հենց հիմա ականատես ենք դառնում Լաչինում: