17:28 , 3 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում կատակով նկատեց, որ երևի հովազի հայտնվելն իրենով է պայմանավորված:
«Հովազն իմացավ, որ ես եմ տնօրենը, որոշեց վերադառնալ»,- ասաց նա:
Հովակիմյանը տեղեկացրեց, որ հովազի պահպանման համար հատուկ պայմաններ չկան, քանի որ ամբողջը բաց տարածք է, և հովազը կարող է հեռանալ Նախիջևան, Իրան կամ Եղեգնաձոր:
«Սակայն այսօր քանի որ մեզ մոտ վիճակը շատ հանգիստ է, կրակոցներ չկան, կենդանին իրեն ազատ ու հանգիստ է զգում»,- հավելեց արգելոցի տնօրենը: