Կին ղեկավարի «սայթաքումները»


00:57 , 4 սեպտեմբեր, 2013

Դառնալով ղեկավար` կինը հաճախ վերափոխվում է «ձյունե թագուհու», իսկ քնքուշ բարի կինը` «հոգատար մայրիկի»: Կան սխալներ, որոնք հատուկ են միայն կին ղեկավարներին: Բայց միանգամայն հնարավոր է հրաժարվել այդ սխալներից և ղեկավարել տղամարդկանցից ոչ պակաս արդյունավետ:

ՍԽԱԼ 1

Հաճախ կանայք չեն կարողանում իրենց հույզերը զսպել, նրանք աշխատանքը չեն առանձնացնում անձնական տառապանքներից: 
Կին ղեկավարներին պայմանականորեն կարելի է բաժանել 2 խմբի` «ձյունե թագուհիներ» և «հոգատար մայրիկներ»:

«Ձյունե թագուհի»

Որպեսզի իրեն լուրջ վերաբերվեն, այս տիպի կին ղեկավարն ընտրում է առաջին հայացքից ամենաճիշտ ճանապարհը` անմիջապես բոլորին ուզում է ցույց տալ, որ խիստ ու պահանջկոտ է, ոչ մեկին չի թույլատրում անցնել «դու»-ի: Բոլորին վերևից է նայում, իրեն ամբարտավան, գոռոզ է պահում: 
Այս տեսակի կին ղեկավարը հարգանքի արժանանալու համար ստիպված ստանձնում է օտարոտի դեր. ստորադասների հետ հարաբերություններում միշտ որոշակի հեռավորություն է պահում, հստակ հանձնարարություններ է տալիս և պահանջում կատարել կոնկրետ ժամկետներում: Աշխատողները վախենում են այսպիսի ղեկավարի ցասումից: 

«Հոգատար մայրիկ»

Այս տիպի կին ղեկավարներն այլ մեթոդներ ունեն: Նրանք աշխատում են ամեն մի աշխատողի մասին ամեն ինչ իմանալ, աշխատողներին էլ պատմում են իրենց մասին. օրինակ` աշխատողը տեղյակ է, որ իր ղեկավարը խնդիրներ ունի սկեսուրի հետ: Աշխատակազմը, կարծես, մի ընտանիք լինի, բոլորի համար կարևոր են ոչ միայն աշխատանքային, այլ նաև անձնական խնդիրները: 

Թվում է, թե այս տիպի կին ղեկավարների հետ աշխատելն ավելի հեշտ է: Սակայն նրանց աշխատանքը նույնքան անարդյունավետ է, որքան «ձյունե թագուհիներինը»: Այս երկու տիպի կին ղեկավարներն էլ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը: «Ձյունե թագուհիները» ծայրահեղության մեջ են ընկնում և մարդկանցից այնքան են օտարանում, որ նրանցից սկսում են խույս տալ: «Հոգատար մայրիկների» չափից դուրս մոտ հարաբերությունները կարող են անցանկալի հետևանքներ ունենալ: «Ձյունե թագուհիները» թուլություն չեն դրսևորում և հասարակության մեջ ինքնուրույն կնոջ տպավորություն են թողնում: Նրանք չեն հետաքրքրվում իրենց աշխատողի խնդիրներով ու ցանկություններով: Մարդիկ մշտապես հսկողության տակ են: Այդպիսի ղեկավարները վանում են աշխատողներին: Չէ՞ որ բոլորն ուզում են, որ իրենց գնահատեն. այդ դեպքում մարդիկ սկսում են աշխատել մեծ էներգիայով ու խանդավառությամբ:
«Ձյունե թագուհիները» կարող են ստիպել աշխատողներին, որ կատարեն իրենց պարտականությունները, բայց նրանց չեն կարող ոգեշնչել, խանդավառություն առաջացնել և օգտագործել նրանց ողջ տաղանդը: 
«Հոգատար մայրիկները» չափից շատ են հույզեր և զգացմունքներ «ներդնում» ծառայողների հետ հարաբերություններում: Սկզբից շատ հաճելի կլինի նրանց հետ աշխատելը, բայց եթե հանկարծ սխալվեք, ձեր ղեկավարի համար շատ դժվար կլինի նկատողություն անելը. չէ՞ որ դուք ընկերներ եք: Նկատողությունը, այնուամենայնիվ, արվում է, և դրան հաջորդում է հարաբերությունների ճգնաժամը: Այսպիսի պայմաններում աշխատողն իրեն ստորացված և դավաճանված է զգում, որովհետև «հոգատար մայրիկը» վերածվում է «վհուկի», և դուք մտածում եք. «Մի՞թե նա ինձ հետ ամառանոցում հանգստացող բարեհամբույր կինն է»: 
Շատ դժվար է գտնել աշխատողների հետ հարաբերության ճիշտ սահմանագիծը: Անհրաժեշտ է աշխատողի հետ մոտիկ լինել այնքան, որ կարողանաս իմանալ, թե ում հետ ես աշխատում, և անհրաժեշտ է հեռու լինել այնքան, որ կարողանաս ղեկավարել: 

ՍԽԱԼ 2

Ամբողջական նյութը՝ այստեղ