Ֆրանսուհուն թույլ չեն տվել մասնակցել Վրաստանի նախագահական ընտրություններին


17:16 , 3 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիին առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Новости-Грузия»-ին:

 Այս որոշման համար հիմք է հանդիսացել Զուրաբիշվիլիի երկքաղաքացիությունը. նա ունի վրացական և ֆրանսիական անձնագիր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշել է, որ վրացական օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց զբաղեցնել պետական բարձր պաշտոններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ