Հիվանդագին ալարկոտություն


05:21 , 11 սեպտեմբեր, 2013

Հիվանդագին ալարկոտությունDoctors.am-ը գրում է.

Հիվանդագին ալարկոտությունը հիվանդագին վիճակ է, որն ուղեկցվում է մոտիվացիոն անբավարարությամբ, հիպոխոնդրիայով և ալարկոտության հետ կապված անհանգստությամբ: 
Հիվանդագին ալարկոտութունը քրոնիկական խանգարում է, որն աստիճանաբար է ձևավորվում: Հիվանդագին ալարկոտության հիմքում հասարակ ալարկոտությունն է, որն առաջանում է ցածր տոնուսի, զարգացած ինքնախաբեության, թույլ արտահայտված կոգնիտիվ հետաքրքրությունների, անկազմակերպ լինելու և կարիքները վիրտուալ (երազանքի) ձևով բավարարելու հետևանքով և այլն: 
Հիվանդագին ալարկոտն աշխատանքին խիստ բացասաբար է վերաբերվում, ընդ որում, վերջինս տարբեր նրբերանգներ ունի: Ինչ-որ մեկն ատում է աշխատանքը՝պնդելով,որ իբրև թե աշխատելն իրեն անհարիր է, և աշխատում են միայն ցածր դասի մարդիկ կամ պարզապես անհաջողակները:
Որոշ կանանց մոտ հիվանդագին ալարկոտությունն առաջանում է ըստ այն համոզմունքի, որ միայն տղամարդիկ պետք է աշխատեն: Ոմանց մոտ այս վիճակը կապված է խառնվածքի ընդգծված մեզանտրոպիկ հատկություններով, ինչն անհնար է դարձնում գործընկերների հետ ցանկացած տիպի աշխատանքային հարաբերությունների հաստատումը:
Հիվանդագին ալարկոտությանը կարող են ուղեկցել մի շարք նյարդաբանական խանգարումներ՝ ապաթիա, ասթենիկ նևրոզներ, դիսմորֆոֆոբիա և այլն:Երեխաների մոտ հիվանդագին ալարկոտության զարգացումը կանխելու համար շատ կարևոր է կյանքի ակտիվ դիրքորոշման ձևավորումը, առաջխաղացման մոտիվացիան:
Կյանքում պասիվությունը, մոտիվացիոն օրիենտացիայի, սեփական խնդիրները լուծելու ցանկության բացակայությունն այն նշաններն են, որոնք պետք է անհանգստացնեն ծնողներին: Հիվանդագին ալարկոտությունից ազատվելու ամենաարդյունավետ և հուսալի միջոցը կյանքի ակտիվ դիրքորոշմամբ ընկեր-խորհրդատուի առկայությունն է, ով խոսքով ու գործով ալարկոտին ակտիվ կյանք կվերադարձնի: