ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր հիմնական երկրների ռազմական ներուժն ու հնարավորություններն ակտիվորեն օգտագործվում են ընդդեմ Ռուսաստանի. Պուտին


17:12 , 21 դեկտեմբեր, 2022

ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր խոշոր երկրների ռազմական ներուժն ակտիվորեն օգտագործվում է Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայում ունեցած ելույթի շրջանակում։ Միջոցառումը հեռարձակվում է Կրեմլի մամուլի ծառայության պաշտոնական թելեգրամյան ալիքով։

«Լավ հայտնի է, որ այսօր ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր հիմնական երկրների ռազմական ներուժն ու հնարավորություններն ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանի դեմ։ Այնուհանդերձ, ռուսաստանցի զինվորները կռվում են արիաբար և քայլ առ քայլ իրականացնում իրենց դեմ դրված առաջադրանքները», - հայտարարել է Պուտինը:

«Եվ այդ առաջադրանքներն անպայման կկատարվեն։ Ռուսաստանի բոլոր տարածքներում, այդ թվում՝ նոր տարածքներում, ապահովվելու է մեր բոլոր քաղաքացիների անվտանգ կյանքը»,- ասել է նախագահը։