Նիկոլը մաղարիչ է արել. Միրզոյան Արոյին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազ Արամ Արամյանը նոր պաշտոն է ստացել


16:02 , 21 դեկտեմբեր, 2022
Մամուլում արժանահավատ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Նիկոլը մաղարիչ է արել. Միրզոյան Արոյին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազ Արամ Արամյանը նոր պաշտոն է ստացել՝ դառնալով Կենտրոնի դատախազ:

Չնայած Արոյին ծեծի ենթարկելու դեպքից երկու տարի է անցել, բայց այս ողջ ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել և բացահայտել, թե կոնկրետ ովքեր են հանդգնել Արոյին ծեծի ենթարկել: Ավելին՝ գործը մինչև օրս այդպես էլ դատարանի երես չի տեսել՝ տեղում դոփելով ու փակման եզրին կանգնելով:

Ինչպես հայտնի է, Արոյին ծեծի ենթարկելուց անմիջապես հետո իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն սին վարկածը, թե իբր նրան ծեծողներն ընդդիմադիրներ են եղել: Նույնիսկ ձերբակալություններ եղան, բայց այդպես էլ համոզիչ չդարձավ իշխանական այդ վարկածը, և կային ոչ անհիմն կասկածներ, որ իրականում Արոյին Նիկոլի հրամանով են ծեծի ենթարկել՝ ցույց տալու նրան իր իսկական տեղը:

Հիմա, փաստորեն, Արամյանի նշանակմամբ այս կասկածնեը լրիվ հիմնավորվում են. Նիկոլը որոշել է Արոյի գործի բարեհաջող կոծկման համար պարգևատրել գործը գլուխ բերածին ու մի յուղոտ պաշտոն նվիրել՝ իր ծածուկ հրամանն անթերի իրագործած իրավաբանին՝ վարքագիծ, որ ամբողջությամբ տեղավորվում է հետհեղափոխական կառավարչական ավանդույթների ծիրից ներս:

Մյուս կողմից՝ հիմար իրավիճակում է հայտնվում Արոն, որը, փաստորեն, դառնում է լրիվ մեխի գլուխ, որ իբր բարձրաստիճան պաշտոնյա է համարվում, բայց այդպես էլ չի կարողանում գտնել ու պատժել իրեն ծեծի ենթարկածներին: Տվյալ պարագայում Արոն պետք է որ «սպռոս աներ» Նիկոլից, բայց ինչպես հայտնի է, ներքպական խունտայում բոլորովին այլ արժեքներ ու ավանդույթներ են շրջանառվում. Արոն պատրաստ է 25 անգամ էլ ծեծվել, միայն թե իրեն թողնեն թիմում: