17:03 , 3 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Սեպտեմբերի 7-ին Ախթալա քաղաքում տեղի կունենա խորովածի, երաժշտության և արվեստի 5-րդ փառատոնը, որի կազմակերպիչն է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, այդ օրը Ախթալան խորովածի համաշխարհային մայրաքաղաք կհռչակվի: Նշվեց նաև, որ այսուհետև սեպտեմբերի առաջին շաբաթ օրը կնշվի որպես խորովածի համաշխարհային օր:
«Մեր նպատակն է զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ երկիր դարձնել, ինչպես նաև կազմակերպել այնպիսի մի տոնակատարություն, որի ժամանակ հասարակության բոլոր շերտերը կհանդիպեն, կզրուցեն ու միասին խորոված կհամտեսեն»,- ասաց Ս.Մամուլյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ