Լաչինի փակման պատճառով երկու երեխաները մնացել են Արցախում, ծնողները՝ Սյունիքում (Video)


21:17 , 20 դեկտեմբեր, 2022
Արցախը Հայաստանին կապող միջանցքի փակման հետևանքով Մսմնայում ապրող Դալլաքյանների ընտանիքը կիսվել է: Ալենն ու Էրիկը մնացել են գյուղում, ծնողներն ու երկու եղբայրը՝ Սյունիքի մարզում: Նրանց այսօր այցելել են սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցաշխատողները: Պարզվում է՝ երեխաները դպրոց չեն հաճախում, քանի որ առավոտյան պետք է կերակրեն անասուններին: Համայնքի ղեկավարը տան առավոտյան գործերը ինքն է հանձն առել, որ  երեխաներն առավոտյան հասցնեն դպրոց գնալ: