Իլհամի մեսիջը՝ Պուտինին


14:19 , 20 դեկտեմբեր, 2022
Լաչինի միջանցքի փակմանն ու մարդասիրական ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ Ադրբեջանը ոչ միայն շատ կոնկրետ մեսիջներ է հղում Հայաստանին՝ սեփական ժողովրդի անունից սպառնալով Հայաստանից թողնել Երևան-Սևան «տռասը», այլև այս տարվա փետրվարին իր հետ դաշնագիր կնքած երկրին՝ Ռուսաստանին, որի խաղաղապահները, ինչպես հայտնի է, վերահսկում են Արցախից մնացած հատվածը:

Մասնավորապես՝ Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է մի հարցման արդյուքներ, որոնցից պարզ է դառնում, թե ինչ իրական վերաբերմունքի է Ռուսաստանն արժանանանում Ադրբեջանում. ռուս խաղաղպահներին ազերիներն ուղղակի ատում են: Այսպիսով՝ ըստ հարցման արդյունքների՝ ադրբեջանցիների մոտ 82%-ը բացասաբար է վերաբերվում ռուս խաղաղապահներին, և միայն մոտ 7%-ն է, որ փոքրիշատե դրական վերաբերմունք է արտահայտել Արցախում կարևոր առաքելություն իրականցնող ռուսական ուժերի հանդեպ:

Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե բռբնապետական Ադրբեանում անցկացված որևիցե սոցհարցում կարող է իրապես արտահայտել հանրության ներսում իշխող տրամադրությունների իրական պատկերը. Ալիևի աշխատակազմից թվերը նախապես գրում են ու տալիս են սոցհարցում իրականացնողներին, սրանք էլ դրանք խելոք հրապարակում են՝ թքելով սեփական մասնագիտության երեսին:

Ինչևիցե, էականը դա չէ, այլ՝ այն, թե որն է սրա իրական մեսիջը: Մեսիջն ուղղված է Մոսկվային ու ջուր է լցնում Արևմուտքի ջրաղացին. եվրոպացիների համար կարևոր գործընկերներ դարձած ադրբեջանցիները ռուսներին որպես դաշնակից չեն դիտարկում, այլ համարում են օկուպանտներ՝ կանգնած հայերի թիկունքին: Իսկ եթե ժողովուդը դեմ է հանդես գալիս ռուս խաղաղապահներին, ապա Բածկայի մարդ Իլհամը, որ տեղով կրակ էլ դառնա, չի կարող երկարաձգել ռուսների՝ Արցախում մնալը, քանզի կապստամբի ժողովուրդը: Կարճ ասած՝ Հայաստանից հնչող այն կոչերը, որ պետք է դիմել ՄԱԿ-ին՝ ռուսներին հստակ, ընդլայնված մանդատով օժտելու, Իլհամի ու նրա թուրք-արևմտյան կուրատորների մոտ հավանության չի արժանանում՝ բախվելով պանթուրանիզմի պատին, ու սա՝ այն դեպքում, երբ ընդամենը մի 2 տարի առաջ Հյուսիսում ոմանք բոլորովին այլ պատկերացումներ ունեին «դաշնակից» դարձած թուրքի մասին:

Ադրբեջանն իր քաղաքականությամբ ստիպում է ռուսներին ողջ ծավալով իրականացնել Հայաստանի առաջ ստանձնած դաշնակցային պարտականությունները, ինչը, իհարկե, հրաշալի է. որքան Բաքուն դառնա թրքամետ կամ արևմտամետ, այնքան Հյուսիսում ավելի արագ կհասունանա այն աներկբա գիտակցումը, որ Անդրոկվկասում իրենց միակ հենարանը Հայաստանն է, որին ոչ թե պետք է զոհաբերել, այլ պաշտպանել ու հզորացնել՝ տարածաշրջանում ամրապնդելու ռուսական ազդեցությունը:

Բայց անմիջապես հարց է ծագում՝ ո՞ր Հայաստանը, Նիկոլի՞….