Դավթաշենի կամրջին բախվել է 27 ավտոմեքենա, ավտոճանապարհը երկկողմանի փակ է (Photo, Video)


09:56 , 20 դեկտեմբեր, 2022

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների բախվել է 27 ավտոմեքենա. տուժածներ չկան:

Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։

Կամրջին տիրող իրավիճակի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հրապարակել է տեսանյութ․

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.