Արսեն Սաֆարյանը խոստանում է մինչև համերգն ապաքինվել


15:35 , 3 սեպտեմբեր, 2013

Hraparak.am-ը գրում է.

Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում հանգստանալիս երգիչ Արսեն Սաֆարյանը վնասել է ոտքը, ինչի հետևանքով ստիպված է եղել ենթարկվել վիրահատության: Սակայն այս անախորժությունը խոչընդոտ չի հանդիսացել երգչի համար. նա պատրաստվում է նոյեմբերի 23-ին կայանալիք իր լայնածավալ մենահամերգին: Երգիչը խոստանում է մինչև համերգի օրը ապաքինվել եւ հետաքրքիր շոու մատուցել հանդիսատեսին: