Դմիտրի Հարությունյանը կալանավորվեց


15:30 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Նախախորհրդարան»-ի անդամ Դմիտրի Հարությունյանի որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժին Դ․ Հարությունյանը բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել:

Ակտիվիստի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: