Ալիևը կառուցում է, Նիկոլը՝ քանդում


16:33 , 19 դեկտեմբեր, 2022
Բաքվում ընթացող Ադրբեջան-Սաուդյան Արաբիա միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, Էր-Ռիյադին հրավիրելով ներդրումներ կատարելու զավթված հողերում, հընթացս բացահայտել է, թե որքան գումար է ծախսել Ադրբեջանը՝ Արցախից բռնազավթված տարաքներն իրենով անելու. 2021-2022 թթ.-ին ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրվել:

Ուշագրավ է, որ 2023 թվականի պետական բյուջեով Բաքուն նույն նպատակի համար նախատեսել է 1,8 միլիարդ դոլար, որ մոտ 12%-ով ավելին է ընթացիկ տարվա միևնույն ցուցանիշից։

Սա՝ Ադրբեջանը, իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլը, շարունակում է երկրի հերն ուղղակի անիծել՝ ոչ միայն փաստացի պատրաստվելով Հայաստանի հանձնմանը, այլև պետական միջոցները պարզապես մսխելով, երբ թողած առաջնայինը՝հաճախ իշխանական մանկլավիկներն ընկնում են երկրորդականի հետևից՝ ջանալով առաջին հերթին լուծել փիառային խնդիրները:

Գուցե ոմանք կասեն՝ Ադրբեջանը նավթ ունի, որը կարողանում է թանկով ծախել: Հարցը այն չէ, թե ով որքան է ծախսում, այլ՝ այն, թե ինչին է փողը գնում: Չկա մի ռազմավարական ծրագիր ու նպատակ, որի վրա Նիկոլը փող դնի: Իբր խոսում են «պրոֆեսիոնալ բանակ» կառուցելու մասին, այնինչ ոչ մեկին պարզ չէ, թե ասենք երբ է իրականում Հայաստանը նույն «Բայրաքթարի» դեմ հստակ աշխատող զենք ձեռք բերելու: Կամ խոսում են Արցախին ֆինանսապես օժանդակելու պատրաստակամության մասին, այնինչ ակներև է, որ այս տեմպերով այն 3000 քկմ-ն էլ մեզ չի մնալու: Տնտեսութան մասին առհասարակ չենք էլ խոսում, որի՝ հատկապես առանձին ճյուղերի վիճակն օրըստօրե է՛լ ավելի ողբերգական է դառնում: Խոսքը, օրինակ, նույն գյուղատնտեսության մասին է:

Ոչ մի տարօրինակ բան իրականում չկա, եթե հաշվի ենք առնում, թե ինչ է ՔՊ-ն իրենից ներկայացնում, և թե հատապես ինչ նպատակով են մութ ուժերը Հայաստանի գլխին Նիկոլին ադրբեջանական փողերով վարչապետ կարգել: