Եթե խոշոր հաշվով Նիկոլը թքած ունի արցախցիների ճակատագրի վրա, ապա ինչո՞ւ պետք է նեղանալ արտասահմանցիներից


15:50 , 19 դեկտեմբեր, 2022
Հայաստանում սկսել են հնչել արդարացված քննադատություններ այն փաստի առնչությամբ, որ Բուխարեստում դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի ղեկավարների միջև ստորագրվել է մի համաձայնագիր, ըստ որի՝ Ադրբեջանից՝ Եվրոպա նախատեսվում է արտահանել «կանաչ» էներգիա այն դեպքում, երբ Ադրբեջանը, ոտնահարելով բոլոր գրված-չգրված օրենքերը՝ թե՛ միջազգային հարաբերություններում գործող, թե՛ նույնսկ սովորական կյանքում, արցախցիներին բլոկադայի է ենթարկում՝ առաջ տանելով սեփական ազգային շահերը:

Մեծ քաղաքականությունը չափազանց ցինիկ երևույթ է, և այս ճշմարտությունը գիտեն բոլոր նրանք, ովքեր թեկուզ հպանցիկ ծանոթ են դրա մերօրյա դրսևորումներին: Հիմա ումի՞ց ի՞նչ ենք պահանջում,անհասկանալի է: Իսկ ի՞նչ էինք ուզում, ուզում էիք, որ Սաֆարովի հետույքը հերոսացրած Իլհամի լավ բարեկամ Հունգարիա՞ն լաց լիներ արցախցիների դարդից, որ ուղղակի ծախեց հայ սպայի արյունը, թե՞ Վրաստանը դադարեր Ադրբեջանաթուրքական առանցքում գտվող երկիր լինել՝ զոհասեղանին դնելով իր կենսական շահերը: Այս ցինիկ աշխարհում բոլորը լոկ իրենց շահերն են սպասարկում՝ թքած ունենալով անիրական, դեկլարատիվ բնույթ կրող բաների վրա, որոնցով ընդամենը սեփական փիառային հարցերն են լուծում: 44-օրյա պատերազմի միջով անցած ազգը հիմա որևիցե բանից կզարմանա՞:

Մյուս կողմից՝ ողբերգությունը ոչ թե այն է, որ արցախցիների հանդեպ աշխարհը սառն է (խոսքն առաջին հերթին դրա զարգացած հատվածի մասին է), այլ՝ այն, որ ՀՀ-ում հանգրվանել է մի իշխանություն, որ զբաղվում է ամեն ինչով՝ բացի ՀՀ շահերը սպասրակելուց: Կներեք ,եթե խոշոր հաշվով Նիկոլը թքած ունի արցախցիների ճակատագրի վրա, ապա ինչո՞ւ պետք է նեղանալ արտասահմանցիներից, որոնց համար ՀՀ-ն էլ, Արցախն էլ եղած-չեղած մեկ են խոշոր հաշվով՝ հանդիսանալով մանրադրամ գերտերությունների ձեռքին («շնորհակալություն» Նիկոլին):

Եթե Նիկոլը թասիբ ունենար, Հունգարիայի հետ առանց որևիցե նախապայմանի կգնա՞ր հարաբերությունների կարգավորման՝ դանով իսկ փոշու «տրյապկա» սարքելով Հայաստանի պատիվը: Հիմա ի՞նչ ենք ուզում, որ Հունգարիան հայի դա՞րդը քաշի,թե՞ Ուրսուլան հալումաշ լինի՝մի կողմ դնելով ԵՄ կենսական շահերը:

Հայի դարդը նախ թող «հայը» քաշի, որ 4 տարի է՝ զավթել է երկրում իշխանությունը…