16:18 , 3 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երեխաների հոգեկան առողջությունը կախված է քույր-եղբայր հարաբերությունից: Եղբոր կամ քրոջ կողմից ագրեսիան կարող է լուրջ ազդեցություն թողնել երեխայի վրա:
Նյու Հեմփշիր համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են եղբոր կամ քրոջ ագրեսիայի պատճառով առաջացած ֆիզիկական և հոգեբանական դրսևորումների հետևանքները: Պարզվել է, որ մինչև 9 տարեկան երեխաները մեծապես ազդվում են ֆիզիկական ագրեսիայից, իսկ 10-17 տարեկան դեռահասները` հոգեբանական: Հետազոտողները խորհուրդ են տալիս ծնողներին ճիշտ գնահատել երեխաների նման պահվածքը և ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկել: