15:19 , 3 սեպտեմբեր, 2013
Կարծում եմ, որ Փակ շուկայի ապօրինի վերակառուցման առումով պետք է պայքարել ոչ թե Լֆիկի, այլ իշխանությունների դեմ: Կյանքը ցույց է տալիս, որ նրան «սատարողների» բանակի դեմ գնալ հնարավոր չէ, հատկապես որ այն պաշտպանված է նաև ոստիկանության կողմից: Առաջարկում եմ այդպիսի պայքարի այլընտրանք՝ նրանք, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն ինչ-որ շինարարություն անելու, պետք է դա կատարեն, և տեղական մարմինների ու ոստիկանության ներկայացուցիչներին տան միայն մեկ պատասխան՝ եթե թույլատրված է Լֆիկին, ապա նույնն անելու իրավունք ունեմ նաև ես: Ի դեպ, այդ խոսքերը կարելի է կրկնել նաև դատարանում, եթե իշխանությունը դատի տա նման կառուցապատողին: