Թուրքիայում հայտնաբերվել է նավթի նոր հանքավայր


15:41 , 3 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայի Բաթման մարզի Քազլուք շրջանում՝ «Իպեկ-1» նավթահորում, հայտնաբերվել են նավթի նոր պաշարներ՝ հաղորդում է Trend գործակալությունը:

Նավթի պաշարները հայտնաբերվել են 2820 մ խորության վրա: İpek Doğal Enerji ընկերությունը, որը զբաղվում է տվյալ տեղանքում նավթի արդյունահանմամբ, հայտարարել է, որ հայտնաբերված նավթը բարձր որակի է:

Ընկերությունը մտադիր է մոտակա ժամանակներս սկսել նավթի արդյունահանումը:

Հաղորդվում է, որ 2012թ. ընթացքում Թուրքիայի հարավարևելյան մասում հայտնաբերվել է նավթի ութ հանքավայր: